Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով, փոխանցում է France Bleu-ն։
Իրավապահները ձերբակալվածների մեքենայում հայտնաբերել են 65 տուփ ատամի խոզանակ։ 50 և 53 տարեկան ձերբակալվածների ինքնությունը պարզվել է տեսագրության միջոցով։
Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գողացված ապրանքը նախատեսվում էր վերավաճառել Վրաստանում։ Նշվում է, որ զանազան փոքր իրեր, այդ թվում՝ խոզանակներ և ածելիներ, վերջերս մեծ հետաքրքրություն են առաջացրել գողերի մոտ, քանի որ դրանց հափշտակությունը և այլ երկիր տեղափոխումը հեշտ է։aliq.ge