Հնդկաստանում կոբրան սատկել է այն բանից հետո, երբ ութամյա երեխան կծել է օձին՝ պաշտպանվելու համար, երբ սողունը փաթաթվել է նրա թեւին։
Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհ նահանգի Ջաշպուր թաղամասում Դիփակ անունով տղան խաղալիս է եղել իր տան բակում, երբ օձը հարձակվել է նրա վրա: Կոբրան կծել է տղային եւ փաթաթվել նրա թեւին, հայտնում է The New Indian Express-ը։
«Օձը փաթաթվեց թեւիս ու կծեց ինձ։ Քանի որ սողունը չէր շարժվում, երբ ես փորձեցի նրան թափ տալ, ես երկու անգամ ուժեղ կծեցի նրան: Այդ ամենը տեղի ունեցավ վարկյանների ընթացքում»,- ասել է Դիփակը տեղական լրատվամիջոցներին:
Տղայի ընտանիքը օձի խայթոցից հետո նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ տղային հակաթույն են տվել։
Հաղորդվում է, որ տղայի կծելու հետեւանքով ստացած վնասվածքներից հետո օձը սատկել է:
Հնդկաստանում բնակվում է 300 տեսակի օձ, այդ թվում՝ 60 տեսակի խիստ թունավոր օձեր։ 2000 թվականից մինչեւ 2019 թվականը Հնդկաստանում օձի խայթոցից 1,2 միլիոն մահ է գրանցվել, ասվում է eLife շահույթ չհետապնդող գիտական ամսագրի հրապարակած զեկույցում: