Վարձիայում ավարտվել է կրիտիկական հատվածների ամրացումը

Վարձիայում ավարտվել է  կրիտիկական հատվածների ամրացումը

Ավարտվել են Վարձիայի ժայռային համալիրի կրիտիկական հատվածների ամրակայման-կայունացման աշխատանքները, որոնք իրականացվել են “սի-թի-բի» ՍՊԸ-ի կողմից՝ Մշակութային ժառանգության պահպանության գործակալության պատվերով։

Վարձիայի թանգարան-արգելոցի տնօրեն Իլիա Թևդորաձեի խոսքով, ընկերությունն աշխատանքներն իրականացրել է իտալացի փորձագետների եզրակացությունների հիման վրա։

«Մի երկու շաբաթ առաջ ավարտվեց երեք կրիտիկական հատվածների ամրացումը՝ խարսխման մեթոդով։ Աշխատանքներն ավարտվել են փորձագետների եզրակացության հիման վրա։Անհնար է կամայականորեն դիպչել հուշարձանին։Ճաքերի առնչությամբ Մշակութային ժառանգության գործակալությունը նույնպես հայտարարություն ուներ, որ աշխատանքային խմբի հանդիպում է տեղի ունեցել իտալացի փորձագետների հետ, և նախատեսվում է ինտենսիվ աշխատանք սկսել նրանց հետ 2023 թվականից։Հիմա ինչ-որ աշխատանքներ իրականացնելու սեզոնը չէ, և հենց որ եղանակն ու ժամանակաշրջանը թույլ տան, աշխատանքները կշարունակվեն»,- ասում է Իլիա Թեդորաձեն։

Աշխատանքների համար սահմանվել է 32 550.82 լարի։

Թեդորաձեի խոսքով, Վարձիայի պատմական համալիրի տարածքը գտնվում է մշտական մոնիթորինգի ներքո, որն իրականացվում է Իլիաունիի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի հետազոտական կենտրոնի» կողմից։

«Մշտադիտարկումն իրականացվում է համակարգված՝ 24 ժամ։ Իլիայի պետական համալսարանը տեղադրել է հատուկ ռադիոտեղորոշիչ սարքեր, որոնք վերահսկում են ճեղքերի յուրաքանչյուր միլիմետրը, եթե դրանք կան, ինչպես նաև, եթե կա քարաթափման վտանգ»,- ասել է նա։

Ի գիտություն, Վարձիայի վերաբերյալ զեկույցը պարբերաբար պատրաստվում է որակավորված փորձագետների կողմից։ Հուշարձանի վրա կատարված դաշտային ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները մանրամասն ստուգել են բոլոր այն տարածքները կամ բեկորները, որոնք անհրաժեշտ են եղել հնարավոր ամրակայման-պահպանման։ 2021 թվականի զեկույցի համաձայն՝ հուշարձանի ամբողջականությունը պահպանելու համար ժամանակին միջոցներ են անհրաժեշտ։ sknews.ge