Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Իտալիայի իշխանությունները հայտնել են ուղղաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ։ Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ,այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։
Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած ուղղաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ։
Բեկորները հայտնաբերվել են Ֆոջա նահանգի Ապրիչենա քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի չորս անդամներ, որոնք Սլովենիայից են։ shantnews.am