Իլոն Մասկի ընկերությունը սկսել է Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումները։ Նախագիծը իրենից ներկայացնում է աէրոդինամիկ թունել , որի ներսում շարժվում է մարդատար գնացք, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։
Պարկուճը կարող է տեղավորել 28 ուղևոր, տրանսպորտային միջոցը կարող է ունենալ առավելագույնը մինչև 1220 կմ/ժ արագություն։ Համակարգը փորձարկվում է Tesla մեքենայի միջոցով:
Նախագծի համաձայն՝ գնացքը կարող է Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո ճանապարհն անցնել 30 րոպեում։ Իլոն Մասկը Hyperloop ստարտափի գաղափարը ներկայացրել է 2012 թվականին: