
Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։
Նրանց հաղորդմամբ՝ Շարմ-էլ-Շեյխի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։
Կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Միխեիլ Թիգիշվիլին։
Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին։
Վարչապետը Շարմ-էլ-Շեյխում է պատվիրակության հետ միասին։