Երկրի գյուղմթերքների շուկայում կարտոֆիլի մանրածախ գինը հասել է գրեթե 2 լարիի, իսկ մեծածախ ցանցում մեկ կիլոգրամի արժեքը կազմում է 1,7 լարի։ Բարձր գնաճի պատճառը ցածր բերքատվությունն է, եւ Թուրքիայից կարտոֆիլի ներկրման արգելքը, ինչը լուրջ հիմնախնդիրներ ստեղծեց սպառողական շուկայում։ Գրում է «Վրաստան» թերթը:
Հատկանշական է այն փաստը, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում
Վրաստանը ներկրել է ընդամենը 1300 տոննա կարտոֆիլ, ինչը, վերջին ինը տարինե-
րի ընթացքում, ներկրված ապրանքի ամենացածր ցուցանիշն է։