Ինքնաթիռի անձնակազմն ու ուղեւորները 10 000 մետր բարձրության վրա ծնունդ են ընդունել

Ինքնաթիռի անձնակազմն ու ուղեւորները 10 000 մետր բարձրության վրա ծնունդ են ընդունել

Դոմինիկյան Հանրապետություն թռչելիս հենց ինքնաթիռում սկսվել են 21-ամյա ամերիկուհու ծննդաբերության ցավերը, գրում է Daily Mail-ը։

Աղջիկը բորտուղեկցորդուհուն հայտնել է իր վիճակի մասին, նրան տարել են ինքնաթիռի պոչի մասը եւ նստեցրել դատարկ տեղերում։ Օդաչուն բարձրախոսով հայտարարել է, որ անձնակազմին բժիշկ է պետք, եւ խնդրել է ուղեւորներին արձագանքել։ Երիտասարդ կնոջը օգնության են եկել չորս բժիշկներ, որոնք նրա հետ ինքնաթիռում են եղել։ 20 րոպե անց առողջ երեխա է ծնվել։

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, փոքրիկն ու մայրը հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոց, նա չորս օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, քանի որ ծննդաբերությունը վաղաժամ է եղել։ Տղային անվանել են Սքայլեն, բժիշկները երիտասարդ կնոջ եւ երեխայի վիճակը բավարար են գնահատում։