Որքա՞ն արժեն վառելափայտն ու ածուխը Նինոծմինդայում. Վառելիքի հետ կապված խնդիրներ

Որքա՞ն արժեն վառելափայտն ու ածուխը Նինոծմինդայում. Վառելիքի հետ կապված խնդիրներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի բնակիչներ ակտիվորեն սկսել են վառելիք (փայտ, ածուխ) գնել իրենց տները տաքացնելու համար։

« NOR» ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի գազիֆիկացման խնդրին, սակայն հարցը մնում է չլուծված։ Բնական գազի բացակայության պատճառով բնակիչները տաքացնում են վառարաններով, լողանալու համար օգտագործում են գազի բալոններ, էլեկտրական վառարաններ, գեյզերներ, ինչը շատ թանկ արժե։ Ձմռանը էլեկտրաէներգիայի համար ամսական վճարվում է միջինը 200 լարի, մեկ գազի բալոնի համար՝ 38-40 լարի։

Ձմռանը այս գյուղերում ապրողներն իրենց վառարանները տաքացնում են վառելափայտով, ածուխով կամ աթարով։ Վառելափայտն ու ածուխն այս տարի թանկացել են: Բնակիչների խոսքով, 1 խորանարդ մետր վառելափայտն այս տարի արժե 500-650 լարի։ Այս տարի հնարավոր է ձեռք բերել միայն «Տղիբուլի» ածուխը, որն ավելի էժան է ներկրվածի համեմատ, սակայն գյուղացիների ֆինանսները թույլ չեն տալիս նման վառելիք գնել։ 100 կգ «Թղիբուլի» քարածուխն արժե 50 լարի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր (Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Փարավանի, Ախալի Խուլգումո) երկար տարիներ գազաֆիկացման են սպասում։ SJGC-ի տնօրենի խոսքով, Օրլովկա և Գորելովկա երկու գյուղերի գազաֆիկացման ծրագիրն արդեն պատրաստ է, ծրագրի գումարը կազմում է 600 հազար լարի։ Սա միայն կենտրոնական գծի գումարն է՝ Նինոծմինդայից մինչև Գորելովկա գյուղ։ Սակայն այս տարի այս գյուղերում գազաֆիկացում չի իրականացվի։

2022 թվականի սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն արեց, ըստ որի՝ 80 մլն լարի է հատկացվել շրջանների գազիֆիկացման համար։

«Մարզերի գազիֆիկացման համար հատկացվել է 80 մլն լարի, ինչը շատ կարևոր է։ Մեր ծրագրի համաձայն՝ մոտ երկու տարում պետք է ավարտենք գազաֆիկացումը։ Այսօր, եթե 90 տոկոսից ավելին գազաֆիկացված է, մենք պետք է այս տոկոսն էլ ավելի մեծացնենք, իսկ այն, ինչ ներառված է մեր ծրագրերում, պետք է իրականացվի շատ մոտ ապագայում»։

Նշենք, որ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականին հաստատվել է Վրաստանի շրջանների գազիֆիկացման 3-ամյա ծրագիրը։ Նշված պլանում 2021 թվականին ընդգրկվել է Վրաստանի 407 գյուղ։ Դրանցից միայն 4-ն են Սամցխե-Ջավախքից (Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա և Չունչխա գյուղերը, Ասպինձայի Ռուսթավի և Սախուդաբելի գյուղերը):

Radio NOR · Как топят дома в Ниноцминда