Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական հանցագործությունը տարեկան կտրվածքով նվազել է 5,47 տոկոսով:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին բացահայտվել է պաշտոնեական հանցագործության 432 գրանցված դեպք, որից 23,61 տոկոսը կամ 102-ը բացահայտվել են։
Ըստ ՆԳՆ-ի տվյալների, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական անտարբերության, պաշտոնեական կեղծիքի, կաշառք վերցնելու և տալու փաստերն աճել են, համապատասխանաբար, 83.33, 34.29, 4.35 և 14.29 տոկոսով։
Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է պաշտոնեական անտարբերության` 77, պաշտոնեական կեղծիքի` 47, կաշառակերության` 24 և կաշառատվության 8 դեպք։
Նշենք, որ ըստ ՆԳՆ-ի պաշտոնական վիճակագրության՝ մնացած տեսակների հանցագործությունները նվազել են։ aliq.ge