Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի չարաշահումը։ Այս մասին «Москве 24»-ին ասել է բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորովյովան։
Ալկոհոլ օգտագործելու ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում էթանոլի քայքայում, որը «սոսնձում է» արյան կարմիր բջիջները, ինչը նպաստում է թրոմբների առաջացմանը։
Թրոմբների առաջացման կարող է հանգեցնել նաև սուրճի, էներգետիկ խմիչքների չարաշահումը։ Դրանք ազդում են արյան մակարդելիության վրա, թանձրացնում են արյունը։