Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստից հետո հաստատել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բյուջետային ֆինանսավորումը կրճատելու իր մտադրությունը:
«Ուժի մեջ է նախագահի, ինչպես նաեւ Թբիլիսիում անհասկանալի ծախսերի կրճատումը: Մենք արդեն դրա վրա այնքան շատ ենք տնտեսել, որ կարող ենք օգնել սոցիալական ոլորտին»,-ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «Վզգլյադ» թերթի թղթակիցը«Նախագահի վրա ամենօրյա ծախսերը 150 հազար լարի են (շուրջ 90 հազար դոլար)»,-ասել է նա:Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր կառավարությունը հրաժարվել էր գումար հատկացնել նախագահի օդանավի համար եւ կրճատել էր նախագահական նստավայրի լուսավորության ծախսերը:Օրերս Բիզինա Իվանիշվիլին մեղադրել էր նախագահ Սահակաշվիլիին, ում տրամադրության տակ մի քանի պալատներ ու նստավայրեր կան: Սահակաշվիլինի միայն Քութայիսիում երկու նստավայր ունի. մեկը նոր խորհրդարանում, որը շատ մեծ է, իսկ երկրորդը՝ կառավարության շենքում: Նա ողջ Վրաստանում 6 նման նստավայր ունի»,-ընդգծել է Իվանիշվիլին:Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Վրաստանի վարչապետը կոչ է արել Սահակաշվիլիին լքել Հավլաբար թաղամասում գտնվող իր նստավայրը: NEWS.am