Հնագետները սենսացիոն հայտնագործություն են կատարել Բորժոմի կիրճում։ Նրանք հայտնաբերել են հսկա մարդկանց ոսկորներ, որոնց տարիքը գնահատվում է մոտ 24-25 հազար տարի։ Ինչպես հավաստիացրել են մասնագետները, այդ հսկա մարդիկ կարող էին 3 մետր հասակ ունենալ, տեղեկացրել է Ekhoplanet-ը։
Գիտնական Աբեսալոմ Վեկուան՝ Վրաստանի Գիտությունների ակադեմիայից, կարծում է, որ այս հայտնագործությունը պարզապես սենսացիա է, քանի որ հսկաների մասին վարկածները վաղուց արդեն առաջադրվել են գիտական շրջանակներում։ Շատ մասնագետների կարծիքով՝ մի քանի տասնյակ հազար տարի առաջ Եվրասիայի որոշ շրջաններում ապրել են հսկա մարդիկ, բայց մինչեւ այս պահը այս տեսության որեւէ ապացույց գոյություն չուներ։
Վեկուան ուշադրությունը սեւեռել է գտնված մարդկային մասերի ազդրոսկրերի վրա՝ դրանք զգալիորեն բարակ են եւ ավելի մեծ ժամանակակից մարդու համեմատ։ Գանգը նույնպես մի փոքր ավելի մեծ է։ Ակադեմիկոսը նշել է, որ հնագույն մարդիկ գոյություն եւն ունեցել եւ զարգացել են մնացած քաղաքակրթությունից առանձին, որ նման մարդիկ հիշատակվում են գիտական գրականությունում որպես հսկաներ, բայց մինչեւ այս գտածոն փաստական որեւէ հաստատում նրանց գոյության մասին չկար։ Հիմա արդեն մենք գտնվում ենք սենսացիայի շեմին, ավելացրել է Աբեսալոմ Վեկուան։
Գիտնականներին հետաքրքրել է նաեւ այս արտասովոր մարդկանց ապրելակերպի կազմակերպումը։ Նրանց բնակության վայրում գտնվել են կիսաքանդված դամբարաններ եւ քարե արահետներ։ Ամբողջ տարածքում ոսկորներ են, որոնք լեռնային գետակների մակերես են լողացել։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գերմանացի գիտնականները բացահայտել էին հնագույն մարդկանց եւս մեկ տեսակ, որի մասին նախկինում հայտնի չէր, եւ որոնք ապրել են ժամանակակից Հարավային Սիբիրի տարածքում մոտավորապես 48-49 հազար տարի առաջ։ Այնպես որ, գիտությունն ավելի ու ավելի է մոտենում բանական մարդու ծագման գաղտնիքի բացահայտմանը։