Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի ակտիվիստները անցկացնում են բարեգործական ակցիա, որի նպատակն է օգնել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին և ծնողազուրկներին:
Ակցիայի գաղափարն է Նինոծմինդա քաղաքի ոչ անտարբեր բնակիչների օգնությամբ հագուստ ու խաղալիքներ հավաքել և տրամդրել դրանք կարիքավորներին: Երիտասարդական կենտրոնի աշխատանքների համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով` Նինոծմինդայի բնակիչների 30%-ը ուրախությամբ համաձայնում են օգնել, շատերն էլ հրաժարվում են և նույնիսկ դուռը չեն բացում: Ակցիան կազմակերպվել է ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը» ծրագրով: Ակցիան շարունակվում է:
Մանրամասները մեր նյութում.
Անաիտ Զալալյան