Որքան է բնակարանների վարձակալության արժեքը Նինոծմինդայում և Ախալքալաքում

Որքան է բնակարանների վարձակալության արժեքը Նինոծմինդայում և Ախալքալաքում

Վերջին ամիսներին անշարժ գույքի, ինչպես նաև անշարժ գույքի վարձակալության գինը զգալիորեն բարձրացել է։

Գների կտրուկ աճի պատճառը հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմն է, որի պատճառով շատ ռուսներ ու ուկրաինացիներ տեղափոխվեցին Վրաստան։ Տնատերերը կիսով չափ բարձրացրել են բնակարանների վարձակալության գները, ոմանք նույնիսկ եռապատկել են։ Ինչ վերաբերում է Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներին, ապա բնակարանների վարձավճարը տատանվում է ամսական 200-600 լարիի սահմաններում:

Նինոծմինդայում նորմալ պայմաններով բնակարանների վարձակալությունն արժե 300-500 լարի, իսկ մեկ սենյականոցը՝ 200-250 լարի։ Առանձնատուն վարձակալելիս ամսական վճարում են 400-600 լարի՝ կախված պայմաններից ու տարածքից։ Ախալքալաքում գինը գրեթե նույնն է, բայց դա կախված է նաև գտնվելու վայրից։ Որքան մոտ է քաղաքի կենտրոնին, այնքան թանկ են բնակարանները։

Ախալքալաքն ունի նաեւ հանրակացարան Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողների համար, որտեղ ուսանողները ամսական վճարում են 50 լարի մեկ սենյակի համար։

TBC Capital-ի տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին Թբիլիսիում բնակարանի վարձակալության արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 79%-ով, իսկ բնակարանի վարձակալության արժեքը հասել է միջինը $8,9 մեկ քառակուսի մետրի համար։

Թբիլիսիում բոլոր պայմաններով լավ բնակարաններն արժեն 500-1200 լարի։ Շատ ուսանողներ դժվարանում են գտնել դրանք: Ինչ վերաբերում է Երևանին, ապա բնակարանները կարելի է վարձակալել 150.000 – 200.000 դրամով (1000 – 1500 լարի):