«Շտապօգնությունը ոչինչ չի արել 31-ամյա կնոջը փրկելու համար»,- ասում է մահացածի հայրը

«Շտապօգնությունը ոչինչ չի արել 31-ամյա կնոջը փրկելու համար»,- ասում է մահացածի հայրը

Քարելիի մունիցիպալիտետի Ռուիսի գյուղում 31-ամյա Նինո Աբրամովի մահվան մեջ հարազատները մեղադրում են շտապօգնության հերթապահ խմբին։ Մահացածի հայրը՝ Գելա Աբրամովը, պնդում է՝ դստերը ժամանակին օգնություն չի ցուցաբերվել։ Գրում է Ալիք Մեդիան:

«Ականատեսների խոսքով, այգում աշխատելիս նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել, շտապօգնությունը ոչինչ չի արել նրան փրկելու համար և մահացած է հայտարարել»,- ասել է Գելա Աբրամովը։

Նշվում է, որ Նինո Աբրամովն ունի չորս մանկահասակ երեխա։