Եվրախորհրդարանի բանաձեւն իր բովանդակությամբ արժեք չունի, ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Այս մասին քաղաքական գործիչն ասել է՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը։
Զեկույցում փոփոխություններ են նախաձեռնվել Վրաստանում ԶԼՄ-ների ազատության ապահովման, Նիկա Գվարամիայի դատավճռի վերանայման և Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման համար տեղափոխելու համար:
«Սա առաջին անգամը չէ, որ նման բանաձև է ընդունվում։ Շատ ցավալի է, որ բանաձեւում ամրագրված են մի շարք ոչ կոռեկտ հարցեր, եւ կարելի է անկեղծորեն ասել, որ այս բանաձեւն իր բովանդակությամբ որեւէ արժեք չունի։ Որովհետև մեր երկրի բնակչությունը հիանալի գիտի, թե ով է Բիձինա Իվանիշվիլին, ինչ է արել այդ մարդը մեր հայրենիքի, ժողովրդի համար։ Հասարակությունն այս ամենը շատ լավ գիտի, և Բիձինա Իվանիշվիլին երեկ կամ նախօրեին չի սկսել անել այս ամենը։
Ուստի համաձայն չեմ բանաձեւում ասվածի հետ։ Ինչ վերաբերում է եվրոպական ճանապարհին, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բարեփոխումների, 12 կետից բաղկացած հանձնարարականների [իրականացման] առումով ամեն ինչ արվի մեր կողմից, որպեսզի Վրաստանը դառնա եվրոպական ընտանիքի անդամ, որքան հնարավոր է շուտ»,- ասել է Կալաձեն։
Նոյեմբերի 8-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։
Զեկույցում փոփոխություններ են կատարվել մի խումբ եվրոպացի խորհրդարանականների կողմից։ Փոփոխությունները վերաբերում են Վրաստանում ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, Մթավարի Արխիի տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճիռը վերանայելուն և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման համար տեղափոխելուն։
Փոփոխությունները նախաձեռնել են տարբեր եվրախորհրդարանականներ: Փոփոխությունների հեղինակները և՛ «Ազգային շարժման» և այլ ընդդիմադիր կուսակցությունների գործընկերներն են, ինչպես նաև «Վրացական երազանքի» գործընկերները։