Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2017 թվականի բյուջեն կավելանա 177300 լարիով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2017 թվականի բյուջեն կավելանա 177300 լարիով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2017 թվականի տեղական բյուջեն կազմելու է 4 551400 լարի, որից 2 156400 լարին բաժին է հասնում տրանսֆերներին կենտրոնական բյուջեից, իսկ 2 405000 լարին` հարկերին:

2016 թվականի բյուջեի հետ համեմատած, 2017 թվականի բյուջեում ավելանալու է հարկերից ստացվող եկամտային մասը և համապատասխանաբար կրճատվելու են տրանսֆերները կենտրոնական բյուջեից:

2017 թվականի բյուջեով նախատեսված է ենթակառույցների բարելավում, սոցիալական օգնություն բնակչությանը և մշակույթի ու սպորտի զարգացում:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանը:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting