
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այլևս չի հրապարակի կորոնավիրուսի վերաբերյալ նույնիսկ ամսական վիճակագրությունը։
«Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վերաբերյալ առանձին վիճակագրություն հրապարակելու անհրաժեշտությունը վերացել է»,- «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել են գերատեսչությունից։
Վերջին անգամ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ է հրապարակել հոկտեմբերի 4-ին։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ համաճարակի սկզբից ի վեր, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 792 109 դեպք, մահացել է 16 900 մարդ։