Բորջոմիում՝ Ռուսթավելի փողոցում, նոյեմբերի 3-ին այրված մեքենայի սեփականատերը տեղացի գործարար Նիկոլոզ Մետրևելիան է։ Դեպքի պատճառների մասին դժվարանում է խոսել և պնդում է, որ մեքենան ամբողջությամբ վերանորոգված էր։
«Իմ մեքենան ոչ մի խնդիր չուներ, լավ էր, միայն անվադողն էր փչացել։ Ուրիշ բան չգիտեմ, սպասենք հետաքննությանը։Դեպքի պահին մենք մեքենայում չենք եղել, ոչ ոք չի տուժել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Տեղացիները մասնավոր զրույցներում պատմում են, որ գործարարի մեքենան միտումնավոր հրկիզել են։
Տեղեկության համար՝ Բորջոմիի նախկին քաղաքապետ Լևան Լիպարտիան և Գիորգի Գոգիչաիշվիլին 2020 թվականին Նիկոլոզ Մետրևելիից որպես կաշառք փորձել են խոշոր չափի գումար հափշտակել, ինչի պատճառով էլ նրանց ձերբակալել են։
Մեքենայի այրման վերաբերյալ ՆԳՆ-ից մեզ միայն հայտնեցին, որ հետաքննություն է սկսվել։ Մենք չգիտենք, թե ինչ հոդվածով է սկսվել հետաքննությունը և արդյոք որևէ մեկը մերկացվել է։
Նիկոլոզ Մետրևելին տեղացի գործարար է, ով ունի բաժնետոմսեր կամ 100 տոկոս տարբեր ընկերություններ, որոնցից մեկը «Ախալի Բորջոմի» շինարարական ընկերությունն է։ sknews.ge