Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի թիվ 3 դպրոցի բակում սկսվել է մարզահրապարակի կառուցումը։
Մարզահրապարակի կառուցման համար դպրոցի բյուջեից հատկացվել է 108692 լարի։ 90
097 լարիի դիմաց տենդերը շահել է Ախալցխայից « გიორგი ჯინო 1972» ընկերությունը։
Նախագծով նախատեսում է ավարտին հասցնել բոլոր աշխատանքները՝ կբետոնապատվի, կպարսպապատվի, մարզադաշտը արհեստական խոտածածկ կլինի, ֆուտբոլային դարպասներ և բասկետբոլի տախտակ։
Բնակիչների կարծիքով՝ մարզադաշտի կառուցումը դրական ազդեցություն կունենա սպորտի զարգացման վրա։ Դպրոցի սաները գոնե մի տեղ կունենան, որտեղ կանցկացնեն իրենց ազատ ժամանակը։