Գորելովկա գյուղի դպրոցի բակում կկառուցվի մարզահրապարակ

Գորելովկա գյուղի դպրոցի բակում կկառուցվի մարզահրապարակ

Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի թիվ 3 դպրոցի բակում սկսվել է մարզահրապարակի կառուցումը։

Մարզահրապարակի կառուցման համար դպրոցի բյուջեից հատկացվել է 108692 լարի։ 90097 լարիի դիմաց տենդերը շահել է Ախալցխայից « გიორგი ჯინო 1972» ընկերությունը։

Նախագծով նախատեսում է ավարտին հասցնել բոլոր աշխատանքները՝ կբետոնապատվի, կպարսպապատվի, մարզադաշտը արհեստական ​​խոտածածկ կլինի, ֆուտբոլային դարպասներ և բասկետբոլի տախտակ։

Բնակիչների կարծիքով՝ մարզադաշտի կառուցումը դրական ազդեցություն կունենա սպորտի զարգացման վրա։ Դպրոցի սաները գոնե մի տեղ կունենան, որտեղ կանցկացնեն իրենց ազատ ժամանակը։