Եվրոպական խորհուրդը աջակցել է եվրադեսպանների որոշմանը՝ չճանաչել Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը:
Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ որոշումը պատասխանն է Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված Ռուսաստանի ռազմական ագրեսիային:
«Բացի այդ, այն 2008 թվականին Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշման արդյունքն է», — նշված է հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ որոշումն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների կողմից պաշտոնապես հաստատվելուց հետո։aliq.ge