Նինոծմինդայի քաղաքապետարանի կանանց սենյակում քննարկվել է գյուղացի կնոջ կյանքը

Նինոծմինդայի քաղաքապետարանի կանանց սենյակում քննարկվել է գյուղացի կնոջ կյանքը

Նինոծմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և զբոսաշրջության վարչությունում տեղի ունեցավ հանդիպում գյուղաբնակ կանանց հետ:

Հանդիպմանը զրույց ծավալվեց ժամանակակից կյանքի ամենացավոտ ու արդիական դժվարությունների ու խնդիրների մասին։

Միջոցառումը կազմակերպվել էր Գյուղական աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Հրավիրված էին կանայք տարբեր գյուղերից։ Ի հիշատակ հանդիպման՝ քաղաքապետարանի անունից մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ։ Նման միջոցառումը դարձել է ավանդույթ, և գրեթե ամեն տարի քաղաքապետարանը ուշադրություն է դարձնում գյուղերի կանանց վրա։

Կազմակերպիչների խոսքով՝ հանդիպմանը կանայք խոսել են աշխատատեղերի բացակայության խնդրի մասին, որ գյուղացիները զբաղված են միայն գյուղատնտեսությամբ և տնային գործերով։

Կանանց սենյակի նպատակն է աջակցել քաղաքներում և գյուղերում բնակվող կանանց ներգրավմանը, իրազեկմանը և մասնակցությանը ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանների գործունեությանը, ինչպես նաև գենդերային հավասարության հաստատմանը:

Հավելենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի կանանց սենյակը բաց է 2014 թվականի սեպտեմբերից, սակայն այն սկսել է գործել 2015 թվականի մարտին, երբ այն ժամանակ հասարակական կազմակերպության և Սակրեբուլոյի միջև հանրաքվե է ստորագրվել։ Այդ ժամանակվանից այս սենյակում սկսեց գործել գենդերային հավասարության բաժինը։

Այս մասին ավելի մանրամասն տեղեկացանք գենդերային հավասարության բաժնի մասնագետ Նինա Կուրղինյանից։

Radio NOR · Жизнь сельской женщины обсудили в женской комнате мэрии Ниноцминды