Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին վստահություն կհայտնի Գեորգի Կվիրիկաշվիլու նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին վստահություն կհայտնի Գեորգի Կվիրիկաշվիլու նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդրանում կառավարության նոր կազմի հանդեպ վստահություն հայտնելու հարցով քվեարկությունն իրականացվելու է նոյեմբերի 26-ին։ Այդ մասին նշված է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։

Վրաստանի խորհրդարանն արդեն իսկ ստացել է Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ կառավարության անդամների թեկնածուների ցուցակն ու ծրագիրը։
Նախարարների մեծ մասը պահպանել է իր պաշտոնները Վրաստանի կառավարությունում։ Պատգամավորները հինգշաբթի նախարարական լսումների ձևաչափով սկսելու են հանդիպումները նախարարների թեկնածուների հետ։

Ուրբաթ օրը նրանք ելույթ են ունենալու խմբակցությունների առջև, իսկ շաբաթ անցկացվելու է խորհրդարանի արտահերթ նիստը, որում պատգամավորները պետք է քվեարկեն կառավարության նոր կազմի օգտին։

Կվիրիկաշվիլին որոշել է ապագա կառավարության կազմում պահպանել նախկին նախարարների մեծ մասին։ Փոփոխություններն առնչվել են միայն տնտեսական բլոկին։



Opinion, pooling and voting