Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները:
Մասնագետն ասել է, որ մեղրով մեկ բաժակ տաք կաթը կարող է մեղմ և անվտանգ քնաբերի դեր ունենալ։ Նա նաև նշել է, որ եթե ըմպելիքը խմեք չոր բանանի կամ խուրմայի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի քնել։
Դենիսենկոյի խոսքով՝ երբ քաղցի զգացումը թույլ չի տալիս քնել, կարելի է ավելի շատ կալորիականությամբ մթերքներ օգտագործել՝ հարուստ տրիպտոֆանով։ Նա պարզաբանել է, որ նման ապրանքների թվում է հնդկահավը։
«Եթե զգում եք, որ չեք կարողանում քնել, ապա ձեզ կօգնի հացահատիկով հացի վրա սենդվիչը՝ հնդկահավի կտորով», – ասել է փորձագետը:
Սննդաբանը հավելել է, որ անանուխի, կիտրոնի բալզամի կամ երիցուկի հիմքով բուսական թեյերը կօգնեն հանգստանալ քնելուց առաջ։ Նա նաև խորհուրդ է տվել քնելուց առաջ չօգտագործել դեղին պանիրներ, շոկոլադ, գերհասունացած բանան և ապխտած ձուկ։