Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը: «Խնդիրն, իսկապես, պահպանվել է, հայկական մեքենաներին բաց չեն թողնում»,-հայտարարել է նա, բացատրելով, որ պատճառը նույնն է՝ իրական եւ փաստաթղթերում նշված բեռների միջեւ տարբերությունը:
Նրա խոսքով, այս պահին Վրաստանի սահմանային անցակետերից մեկում մի քանի հայկական բեռնատարներ դեռեւս ստուգում չեն անցել: «Համեմատելով բեռնատարների բեռի իրական քաշը փաստաթղթերում առկա քաշի հետ, 150-200 կգ տարբերություն են հայտնաբերել: Գերբեռնվածությունը կարող է կապված լինել տեխնիկական պատճառների հետ: Ասենք մեքենայի վրա կարող էին վառելիքի լրացուցիչ բաք տեղադրել»,-ասել է Առաքելյանը:Նշենք, որ ավելի վաղ Մակար Առաքելյանը հայտնել էր, որ երեկվանից Վրաստանի մաքսային ծառայությունը խստացրել է բեռնատարների քաշի ստուգումը: NEWS.am