Վրաստանում ծրագրում են կառուցել առանձին բանտ, ուր կտեղավորեն 14-21 տարեկան բանտարկյալների։ Այդ մասին հայտարարել է պատիժների իրագործման հարցերով նախարարի թեկնածու Կախի Կախիշվիլին։
Նա, ելույթ ունենալով խորհրդարանական չորս հանձնաժողովների միացյալ նիստում, հայտարարել է. «Մենք ապագայի մեծ պլաններ ունենք։ Մեկնարկում է աննախադեպ նախագիծ՝ նախատեսված 14-21 տարեկանների համար, կկառուցվի առանձին բանտ։
Մենք կարծում ենք, որ սխալ է բանտարկյալներին 18 տարին բոլորելուց անմիջապես հետո տեղափոխել չափահասների համար նախատեսված բանտ»։
Ընդգծվում է, որ նոր բանտը կառուցվելու է ԵՄ-ի խորհրդով ու օգնությամբ։