Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում լարված վիճակ է։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մորն ու անչափահաս 2 երեխաների սպանության դեպքը բացահայտվել է. 32-ամյա մի տղամարդ ձերբակալվել է, նա խոստովանել է կատարած հանցանքը։
MediaHub.am-ի տեղեկություններով, տղամարդու ձերբակալությունից հետո զոհերի հարազատները փորձել են վրեժխնդիր լինել նրա ընտանիքից։
Սակայն, ըստ մեր աղբյուրի, ոստիկանները հասցրել են միջամտել և գյուղից հեռացնել իր խոստովանությամբ 3 մարդու կյանք խլած տղամարդու ընտանիքի անդամներին։
Նշենք, որ այդ ընթացքում բախում է եղել ոստիկանների ու դաժանաբար սպանված 3 քաղաքացիների հարազատների միջև։ Վերջիններիս հունից հանել է հանգամանքը, որ ոստիկանները պաշտպանում են ձերբակալվածի հարազատներին։
Հավելենք, որ այս պահին ոստիկանները փնտրում են դաժան սպանությանը մասնակցելու մեջ կասկածվող ևս մեկ քաղաքացու, որն, ըստ նախնական վարկածի, սպանված 32-ամյա կնոջ հեռու ազգականն է։