Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները հաճախակի են անցկացնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի անտառների մաքրությանը նվիրված ակցիաներ:
Ակտիվիստների խոսքերի համաձայն` անտառների մաքրության շուրջ նրանց կատարած աշխատանքը իզուր է, քանի որ միայն երիտասարդական կենտրոնի ջանքերով դժվար է հարցին լուծում տալ:
Ակտիվիստների կարծիքով` անտառներում աղբի գոյացման պատճառներից մեկը անտառային գոտիներում աղբարկղերի բացակայությունն է, իսկ գլխավոր պատճառը այն է, որ կարծես թե մեր բնակիչները չեն սիրում ապրել մաքրության մեջ և չեն էլ հարգում ակտիվիստների կատարած աշխատանքը:
Անտառային գոտիներում աղբարկղերի բացակայության խնդրով ակտիվիստները դիմել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանին:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.
Տեսանյութը պատրաստել են Նոր Ռադիոյի կամավորներ Մերուժ Խնկոյանը և Մզիա Խմալաձեն