
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավորվել է։
Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հայտարարել է, թե պայթյունի մեղավորներն արժանի պատիժ կստանան։
«Նախնական տվյալներով՝ Իսթիքլալի պայթյունի գործում առկա են ահաբեկչության նշաններ»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի զբոսաշրջային ամենահայտնի թաղամասերից մեկը համարվող Իսթիքլալ պողոտայում որոտացած հուժկու պայթյունի մասին։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, ոստիկանության, հրշեջ-փրկարարների խմբեր։