iPress.am-ը գրում է. Օրերս Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սպանդը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Երեկ հայտնի դարձավ, որ մոր և երկու անչափահաս երեխաների սպանությունը բացահայտվել է։
Սպանության կասկածանքով արդեն իսկ կա 2 ձերբակալված՝ Վրույր և Արկադի Բարսեղյանները, որոնք հորեղբոր տղաներ են։ Արկադի Բարսեղյանը, առավել հայտնի է «Տիխի» մականունով, նա 42 տարեկան է:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ որ այսօր նույն գործով ձերբակալվել է ևս մեկ կին, ով մարդասպանների քույրն է, և ըստ շրջանառվող լուրերի, վերջինս սպանությունից հետո մաքրել է բոլոր հնարավոր հետքերը։
Այսօր ձերբակալված կինը տարիներ առաջ սպանել էր սեփական երեխային՝ գլխի շրջանում ասեղի հարվածներ հասցնելով, ինչից հետո դատապարտվել էր մի քանի տարվա ազատազրկման։