
Խաշուրցի 20-ամյա երիտասարդը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից
Ըստ առկա տեղեկությունների՝ 20-ամյա երիտասարդը քայլելիս է եղել, երբ մեքենան հարվածել է նրան։ Դեռեւս չճշտված տեղեկություններով՝ վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքը տեղի է ունեցել երեկ գիշեր՝ ժամը 01:00-ի սահմաններում, Խաշուրիի փողոցներից մեկում։ tviveria.ge