26-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 74-ամյա կնոջը

26-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 74-ամյա կնոջը

Գորիի ոստիկանությունը բերման է ենթարկել 26-ամյա մի տղամարդու, ով փորձել է բռնաբարել 74-ամյա կնոջը, հայտնում է Prime Time-ը։

ՆԳՆ ծառայողները բերման են ենթարկել 26-ամյա Վ.Կ. -ին։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը մտել է տարեց կնոջ տուն և փորձել բռնաբարել նրան։

Ձերբակալվածը չի ընդունում մեղքը և օգտվում է լռելու իրավունքից: 

Բռնաբարության փորձի և մասնավոր սեփականություն ներխուժելու դեպքի առթիվ բացվել է քրեական գործ։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 19/137 և 160 հոդվածներով: Ձերբակալվածին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։