Ակցիա Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ (լուսանկարներ)

Ակցիա Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի  միջազգային օրվա առթիվ  (լուսանկարներ)

Նոյեմբերի 25-ին “PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները անցկացրին ակցիա` նվիրված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան:

1999 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց որպես կանանց նկատմամբ բռնության վերացման օր և պետությունների կառավարություններին, միջազգային և ոչկառավարական կազմակերպություններին առաջարկեց այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնց նպատակը կլինի հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խնդրին:

Ակտիվիստները պատրաստել էին պաստառներ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզվով գրված “Դադարեցրու բռնությունը”, “Կնոջ նկատմամբ բռնությունը հանցագործություն է”, “Վաղաժամ ամուսնությունը բռնություն է աղջիկների նկատմամբ” կարգախոսներով:

Նմանատիպ ակցիա Նինոծմինդայում առաջին անգամ էր անցկացվում, որն էլ առաջացրեց բացասական վերաբերմունք ակցիայի մասնակիցների նկատմամբ: Երիտասարդական կենտրոնի ակտիվիստների հասցեին հնչեցին կոպիտ արտահայտություններ բնակչուհիներից մեկի կողմից, ով ասաց.
“Ամոթ չեք զգում, ինչով եք զբաղված, հեռացեք այստեղից”:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting