
Ուկրաինայի նկատմամբ կիրառվող եվրոպական համերաշխությունը պետք է տարածվի նաև Վրաստանի վրա, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ զգուշացնելով Ռուսաստանի հետագա հնարավոր գործողությունների մասին։
Զուրաբիշվիլին Փարիզ կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել France Inter-ին՝ գնահատելով ներկա իրավիճակը։
«Ռուսաստանը չպետք է մտածի, որ վաղը, նվաստացուցիչ պարտության դեպքում, որը կկրի Ուկրաինայում, կկարողանա փրկել իր կուսությունը՝ հիշելով Վրաստանին։ Բացարձակապես պարզ է, որ մենք նույն զամբյուղում ենք (Ուկրաինայի հետ)»,– ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով, այն, ինչ տեղին է Ուկրաինայի համար համերաշխության և աջակցության առումով, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից, «վաղը տեղի կունենա Վրաստանի համար»։
Զուրաբիշվիլին պարտության սկիզբ է համարել ռուսական բանակի դուրսբերումը Խերսոնի շրջանից։
Նա կարծում է, որ Ռուսաստանը «ամիս առ ամիս սխալ հաշվարկներն է արել եվրոպական համերաշխության և ուկրաինական դիմադրության վերաբերյալ։