Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այժմ զբաղված է անհետացող թռչունների բուծման նոր նախագծով։
«Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած խոշոր ագրոհամալիրը հատուկ ներդրում կունենա Վրաստանի կենսաբազմազանության պահպանման գործում»,- ասել է Կոբախիձեն՝ Facebook-ում, ներկայացնելով Իվանիշվիլիի նախագծերը։
«Իվանիշվիլին շարունակում է այս և այլ լայնածավալ բարեգործական ծրագրեր իրականացնել նույնիսկ ֆինանսական շանտաժի և լուրջ ֆինանսական դժվարությունների ֆոնին»,- գրել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ միայն «Վրաստանի ներքին ու արտաքին թշնամիները» կարող են օլիգարխ անվանել «նման մարդասեր մարդուն, ով գնահատում է պատմությունը, բնությունը և պարզապես սիրում է իր երկիրը»։