Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ հեքիաթներ լավ իմանալու մասին:
Վիկտորինային, որի թեման էր Ալեքսանդր Սերգևիչ Պուշկինի հեքիաթները, մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները:
Դասարանը բաժանվել էր 3 խմբի, որոնք կոչվում էին “Սիրո գիրք”, “Խելացի աղջիկներ և տղաներ” և “Գիտակներ”: Աշակերտները մեծ սիրով գուշակում էին հանելուկների պատասխանները, կռահում հեքիաթների անունները և նրանց հերոսներին:
Մրցույթը գնահատում էր ուսուցիչներից բաղկացած ժյուրին: Ինչպես ժյուրիի անդամ ուսուցիչները նշեցին, աշակերտների կողմից պատրաստված կոստյումները գեղեցիկ էին, նրանք պատասխանում էին հստակ, միայն չէր բավարարում նրանց արտահայտչականությունը: Բոլոր երեք խմբերն էլ ստացան 10-ական միավոր: Մասնակիցներին տրվեցին վկայականներ և նվերներ:
Ինչպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Տոնոյանը նշեց, ով նաև մրցույթի կազմակերպիչն էր, այս միջոցառման նպատակն էր իմանալ, թե աշակերտները արդյոք գիտեն Պուշկինի հեքիաթները:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան