Վրաստանում օգտգործված մեքենաները թանկացել են

Վրաստանում օգտգործված մեքենաները թանկացել են

«Գործընկերություն հանուն ճանապարհային անվտանգության» կազմակերպության նախագահ Գելա Կվաշիլավան հայտնել է, որ Վրաստանում ավտոմեքենաների գներն աճել են 15-20 տոկոսով, և սա վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է տեղի ունենում։

«Ամբողջ աշխարհում գործածված մեքենաների գները բարձրացել են։ Խնդիրներ են եղել առաքման, նոր մեքենաների արտադրության հետ կապված։ Այն երկրներում, որտեղից հիմնականում ներկրում ենք, գործածված մեքենաների պահանջարկն ու վաճառքն աճել է, քանի որ այնտեղ նվազել են նաև բնակչության եկամուտները, և մարդիկ նախընտրում են գնել ավելի էժան, հին մեքենաներ»,- ասում է Կվաշիլավան։

Մեքենաների թանկացմանը զուգընթաց Վրաստանում կա նաև ավտոտեխսպասարկման աշխատակիցների պակաս։ Կվաշիլավայի խոսքով, ցածր աշխատավարձի պատճառով երկրից հեռանում են հմուտ ավտոմեխանիկները:

Ներկա դրությամբ, Վրաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծում-արտահանումը ռեկորդային մակարդակի վրա է։

Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ներկրվել 1,09 մլրդ ԱՄՆ դոլարի ավտոմեքենա, ինչը 59%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 2021 թվականի 338,2 մլն դոլար ցուցանիշի համեմատ, 2022 թվականին ներկրվել է գրեթե 75 տոկոսով ավելի ավտոմեքենա՝ 590,5 մլն դոլարի չափով։

Ներմուծման հիմնական գործընկերներն այս տարի ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Թուրքիան և Բելգիան են, իսկ արտահանման առումով առաջնային երկրներն են Ադրբեջանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը։