Ռուսական հրթիռները ընկել են ՆԱՏՕ-ի տարածք՝ Լեհաստան

Ռուսական հրթիռները ընկել են ՆԱՏՕ-ի տարածք՝ Լեհաստան

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն արձագանքել է Լեհաստանում ռուսական հրթիռների անկման մասին տեղեկատվությանը։

«Ցավակցում եմ լեհ եղբայրներին։ Ռուսաստանի հանցավոր ռեժիմը հրթիռներ է արձակել, որոնք ոչ միայն թիրախավորել են Ուկրաինայի քաղաքացիներին, այլև ընկել Լեհաստանում։ «Լատվիան կանգնած է իր լեհ ընկերների կողքին՝ դատապարտելով այս հանցագործությունը»,- գրել է Լատվիայի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ մի քանի րոպե առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի սահմանին մոտ հացահատիկի չորացման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ զոհվել է։ Տարբեր լրատվամիջոցներ սոցիալական ցանցերում գրել էին, որ խոսքը Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական երկու հրթիռների մասին է, որոնք ընկել են Լեհաստանում։