Նոյեմբերի 15-ին 2023 թվականի բյուջեի նախնական տարբերակը քաղաքապետարանն արդեն ներկայացրել է սակրեբուլոյի քննարկմանը։ Ցանկացողները կարող են ներկա գտնվել և մասնակցել բյուջեի քննարկմանը։
Ցանկացողները նաև կարող են իրենց նախագծերը ներկայացնել 2022 թվականի նոյեմբերի 16-ից նոյեմբերի 25-ը աշխատանքային օրերին։ Դիմում կարող են ներկայացնել ինչպես նախաձեռնող խումբը, այնպես էլ հասարակական կազմակերպություններ ու անհատներ։ Հայտերն ընդունվում են ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն։ Բնակիչները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն սակրեբուլոյի ապարատ։ Եթե նույնիսկ չգիտեն, թե ինչպես, բայց ունեն գաղափար, այնտեղ նրանց կօգնեն։ Բնակիչները կարող են իրենց առաջարկներն ուղարկել նաև առցանց sakrebulo@yahoo.com էլ. հասցեով: Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի խոսքով, քաղաքապետարանի բյուջեն մեր ապագան է, ուստի անհրաժեշտ է, որ բնակիչները ներառվեն և ակտիվ մասնակցեն քննարկմանը և բյուջետավորմանը։
Սակրեբուլոյում նոյեմբերի 14-25-ը կանցկացվեն 2023 թվականի բյուջեի հիմնական քննարկումները։ Նոյեմբերի 25-ի ցերեկը սակրեբուլոն պետք է նախնական բյուջեն փոփոխություններով ուղարկի քաղաքապետարան։
Մենք նաև Նինոծմինդա քաղաքի կենտրոնում պարզաբանեցինք բնակչության շրջանում՝ պարզելու, թե բնակիչները գիտե՞ն, որ 2023 թվականի բյուջեի քննարկումը սկսվել է և կարող են մասնակցել։ Շատերը պատասխանեցին, որ չգիտեն ու չեն հետաքրքրվում այս թեմայով։ Ոմանք պատասխանեցին, որ իմաստ չունի մասնակցել, քանի որ ամեն ինչ, այնուամենայնիվ, քաղաքապետարանում արդեն որոշված է։