Լարված վիճակ. Պեմզաշենում սպանված քաղաքացիների հարազատներն ուզում են այրել մարդասպանի տունը

Լարված վիճակ. Պեմզաշենում սպանված քաղաքացիների հարազատներն ուզում են այրել մարդասպանի տունը

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում լարված վիճակ է։ Ուղիղ մեկ շաբաթ է անցել 31-ամյա մոր և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանության դեպքից։ Այս պահին գյուղի բնակիչները հավաքվել են Վրույր Բարսեղյանի տան մոտ և ցանկանում են այրել այն։ Նրանք նշում են, որ քանի դեռ չեն հասել իրենց նպատակին, չեն հեռանալու։

  Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ սպանվածների հարազատները գնացել էին վրեժխնդիր լինելու Բարսեղյանի ընտանիքից, սակայն ոստիկանները միջամտել էին և գյուղից հեռացրել նրա ընտանիքին։ Նշենք, որ նա ունի երեք երեխաներ։ Այս պահին էլ ոստիկանությունը տան մոտ 24-ժամյա ծառայություն է իրականացնում, որպեսզի վենդետտա չլինի։