Առավել դիմացկուն և անվստահելի նոր մեքենաների վարկանիշը

Առավել դիմացկուն և անվստահելի նոր մեքենաների վարկանիշը

Consumer Reports հետազոտական ​​կազմակերպությունը հրապարակել է ամենադիմացկուն և անվստահելի նոր մեքենաների վարկանիշը։

Հետազոտության շրջանակում ԱՄՆ-ում ուսումնասիրվել է 300 000 դեպք, որոնցից պարզ է դառնում, որ Toyota-ն և Lexus-ը ավանդաբար գտնվում են ամենաերկարակյաց ավտոմոբիլային ապրանքանիշերի ցանկի առաջին հորիզոնականներում, այսինքն՝ այս ընկերությունների հետ կապված՝ նոր մեքենայի կոտրվելու կամ փչանալու շանսերը ամենացածրն են:

Հիբրիդները մեքենաների ամենադիմացկուն կատեգորիային են պատկանում, իսկ էլեկտրական մեքենաները՝ ամենաանվստահելին:

Ինչ վերաբերում է կոնկրետ մոդելներին, ապա վարկանիշային աղյուսակի առաջին տեղում են Toyota Corolla Hybrid-ը և Lexus GX-ը: Ամենավատ արդյունքներն ունեն Jeep Wrangler-ը և Mercedes-Benz GLE-ն։

Հարկ է ընդգծել, որ տվյալ վարկանիշում հաշվի են առնվում միայն նոր մեքենաները և որպես հաշվետու ժամանակաշրջան է ընդունվում միայն շահագործման առաջին տարին, հետևաբար ողջամիտ հավանականություն կա, որ մեքենաների շահագործման 5 կամ 10 տարիների ընթացքում արդյունքները տարբեր կլինեն։

Առավել դիմացկուն ապրանքանիշերի վարկանիշը

1. Toyota
2. Lexus
3. BMW
4. Mazda
5. Honda
6. Audi
7. Subaru
8. Acura
9. Kia
10. Lincoln
11. Buick
12. Genesis
13. Hyundai
14. Volvo
15. Nissan
16. Ram
17. Cadillac
18. Ford
19. Tesla
20. Chevrolet
21. GMC
22. Volkswagen
23. Jeep
24. Mercedes-Benz

Առավել դիմացկուն մոդելներ

1. Toyota Corolla Hybrid
2. Lexus GX
3. Mini Cooper
4. Toyota Prius
5. Mazda MX-5 Miata
6. Lincoln Corsair
7. Toyota Corolla
8. Subaru Crosstrek
9. BMW 3 Series
10. Toyota Prius Prime

Ամենաանվստահելի մոդելները

1. Jeep Wrangler
2. Mercedes-Benz GLE
3. Jeep Gladiator
4. Chevrolet Silverado 1500/GMC Sierra 1500
5. Chevrolet Bolt
6. Ford Explorer
7. Nissan Sentra
8. Lincoln Aviator
9. Hyundai Kona Electric
10. Ford F-150 Hybrid