Թբիլիսիում սպանվել է մինչև քառասուն տարեկան մի կին, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Ենթադրյալ կասկածյալը մի տղամարդ է, ում հետ կինը վերջերս է հանդիպել։ Ականատեսների վկայությամբ՝ մինչ սպանությունը տեսախցիկները ֆիքսել են նրանց վիճաբանությունը։ Կինը դանակներով բազմաթիվ վերքեր է ունեցել: Դեպքի վայրում ավելի ուշ աշխատել են դատաբժշկական փորձագետները։
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով։
2014-ից 2022 թվականները ներառյալ Վրաստանում սպանվել է 186 կին, իսկ կանանց սպանության 129 փորձ է արվել։ Դատախազության տվյալներով՝ ֆեմիցիդը գագաթնակետին է հասել 2014 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում զոհ է դարձել 33 կին։
Օրենսդրության խստացումից հետո կանանց սպանությունների թիվը սկսեց նվազել, սակայն կորոնավիրուսային համաճարակը և կարանտինը սպանությունների նոր աճ առաջացրեցին։ Գործակալության տվյալներով՝ 2022 թվականին սպանվել է 22 կին, 2021 թվականին՝ 18, իսկ 2022 թվականի ութ ամսում 13 կին։
Միաժամանակ, դատախազության տվյալներով, բոլոր կանանց միայն կեսն է սպանվում ընտանիքի անդամների կողմից։
2014 թվականից ընտանեկան բռնությունը ներառվել է Վրաստանի քրեական օրենսգրքում առանձին հոդվածով։ Սա ծանրացուցիչ հանգամանք է կոնկրետ գործի քննության ժամանակ։ Վրաստանի իշխանությունները որոշել են խստացնել օրենսդրությունը ընտանեկան կոնֆլիկտների հիման վրա կանանց սպանությունների ալիքից հետո։