ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի ինտեգրումը, համագործակցութունը հարևանների հետ և ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման քաղաքականության շարունակումը Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին անվանել է հիմնական առաջնահերթությունների թվում՝ ելույթ ունենալով խորհրդարանում պատգամավորների առջև։ Այս մասին փոխանցում է «Գռուզիա օնլայնը»։
«Իհարկե, հետևողական ձգտումը ԵՄ չափորոշիչներին հանդիսանում է մեր գլխավոր առաջնահերթություն, և իհարկե, ՆԱՏՕ-ին ինտեգրվելն ու անդամակցությունը հանդիսանում են անշրջելի նպատակ, որն ունի մեր պետությունը։ Այդ ուղղությամբ մենք այսօր ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք ծրագրում ենք կիրառել մինչև վերջ»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը կշարունակի բարիդրացիական հարաբերություններ զարգացնել հարևան երկրների հետ։ «Մենք շատ կարևոր ռազմավարական բնույթի հարաբերություներ ունենք Ադրբեջանի հետ, ռազմավարական կապեր Թուրքիայի և ավանդական բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ»,-ասել է նա։