Վրաստանի խորհրդարանը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարության նոր կազմը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարությանն ու կառավարական ծրագրին։

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 110, դեմ՝ 19 պատգամավոր։ Կառավարության թարմացված կազմն ու կառավարական ծրագիրը պատգամավորներին ներկայացրել է վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին։

Խորհրդարանական տարբեր ձևաչափերով լսումներն անցկացվել են 3 օր։ Վերացվել է սփյուռքի հարցերով նախարարությունը, որը կառուցվածքային պլանում մտել է Վրաստանի ԱԳՆ-ի կազմի մեջ։

Կառավարության կազմն ունի հետևյալ տեսքը. էկոնոմիկայի նախարար՝ Գեորգի Գախարիան, էներգետիկայի նախարար՝ Կախա Կալաձե, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար՝ Զուրաբ Ալավիձեն, եվրաինտեգրման հարցերով պետնախարար՝ Վիկտոր Դոլիձե, ֆինանսների նախարար՝ Դմիտրի Կումսիշվիլի, ներքին գործերի նախարար՝ Գեորգի Մգեբրիշվիլի, արդարադատության նախարար՝ Տեա Ծուլուկիանի, փախստականների հարցերով նախարար՝ Սոզար Սուբարի, պաշտպանության նախարար՝ Լևան Իզորիա, քաղաքացիական իրավահավասարության ու հաշտեցման հարցերով նախարար՝ Կետևան Ցիխելաշվիլի, սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար՝ Տարիել Խեչիկաշվիլի, կրթության նախարար՝ Ալեքսանդր Ջեջելավա, շրջակա միջավայրի պահպանման նախարար՝ Գիգլա Ագուլաշվիլի, մշակույթի նախարար՝ Միխայիլ Գիորգաձե, արտգործնախարար՝ Միխայիլ Ջանելիձե, գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիիթաշվիլի, առողջապահության նախարար՝ Դավիթ Սերգեենկո։



Opinion, pooling and voting