Վրաստանի նոր իշխանությունները նախատեսում են ռազմական հատկացումների աճ; Ռուսական «Վզգլյադ» թերթը, մեջբերելով Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլու խոսքերը, տեղեկացնում է, որ Վրաստանի պետական բյուջեի 2013 թ. նախագծով ռազմական հատկացումները կկազմեն 690 մլն լարի (մոտ 418 մլն դոլար): Դա մոտ 9 մլն դոլարով ավելի է 2012 թ. բյուջեի համեմատ:
Ի. Սեսիաշվիլին քննադատել է նախորդ իշխանությունների քաղաքականությունը պաշտպանությա ոլորտում, հայտարարելով. «ոչ պրոֆեսիոնալները փլուզել են պաշտպանության համակարգը»:Նշենք, որ պաշտպանական նպատակներով Հայաստանի պետական բյուջեում 2013 թ. նախատեսված է 184,6 մլրդ դրամ (մոտ 450 մլն դոլար): Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013 թ. կկազմի 2,9 մլրդ մանաթ կամ 3,7 մլրդ դոլար:NEWS.am