
Goal.com-ը կազմել է աշխարհի առաջնության մասնակից թիմերի վարկանիշային տասնյակը։ Ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը։ Երկրորդ տեղում է Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի թիմը։ Եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականը։
Առաջատար տասնյակում են նաեւ Իսպանիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան, Նիդեռլանդները, Դանիան, 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։
Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ news.am