Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան

Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թունավորվել է վրացական բանտում, դա հաստատում են փորձաքննության տվյալները, հայտնել է փաստաբան Վալերի Գելբախիանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սահակաշվիլին, բոլոր ախտանիշները կարող են առաջանալ թունավորումից։ Ինքը վաղուց էր կասկածում, որ իրեն թունավորել են։ Հակառակ դեպքում նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է Գելբախիանին։

Փաստաբանը նշել է, որ վրացի քաղաքական գործչի մարմնում թունավոր նյութեր են հայտնաբերվել արտասահմանյան փորձաքննությամբ։ Փաստաբանի խոսքով՝ նման նյութերի մի ամբողջ ցանկ կա։ Գելբախիանին խոստացել է մանրամասներ հայտնել երկու օրից։

Նրա խոսքով՝ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե երբ է թունավորումը տեղի ունեցել՝ բանտում գտնվելու ժամանակ, թե՞ մի քանի ամիս առաջ «Վիվամեդ» կլինիկա տեղափոխվելուց հետո։

Բանտում պատիժը կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նրա մարմնում են գերազանցել է ծանր մետաղների պարունակության նորման։ Այս մասին ասել է Սաակաշվիլիի մայրը։ shantnews.am