
Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել:
«Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն:
Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: shantnews.am